bg image bg image bg image bg image bg image bg image bg image
Սալորի օղի 50մլ.

Սալորի օղի 50մլ.

Այս ինքնատիպ, բուռն բուրմունքով օղին պատրաստվում է հայկական անկրկնելի համով սալորից: Որակյալ, լիովին հասած ու անուշաբույր մրգից պատրաստված օղին խմվում է կատարյալ հաճույքով, քիմքին, բացի սալորի համից, հաղորդելով նուշի ու մարցիպանի նոտաներ: Պտղի վերամշակման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող արտադրությունը գտնվում է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի տարածքում, ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա: Որակյալ իտալական շիշն ու գեղեցիկ ձևավորումն օղին դարձնում են յուրահատուկ նվեր և առիթ տոնական տրամադրության: Օղին առկա է 500մլ, 250մլ և 50մլ տարողությամբ շշերով: