bg image bg image bg image bg image bg image bg image bg image
Դեղձի օղի 500մլ.

Դեղձի օղի 500մլ.

Միայն ձեռքով քաղված և մանրակրկիտ ընտրված հայկական լավագույն դեղձն է ունակ վեածվելու այսպիսի չքնաղ և յուրօրինակ կաթիլի, որը հարուստ է նրբագեղ համային երանգներով և մշտապես իր մեջ պահում է մի կտոր ամառ: Պտղի վերամշակման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող արտադրությունը գտնվում է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի տարածքում, ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա: Որակյալ իտալական շիշն ու գեղեցիկ ձևավորումն օղին դարձնում են յուրահատուկ նվեր և առիթ տոնական տրամադրության: Օղին առկա է 500մլ, 250մլ և 50մլ տարողությամբ շշերով: